16.02.2016|
11:03
ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանում Շվեդիայի դեսպանատան աջակցությամբ` ս. թ. փետրվարի 21-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հոբելյանական համերգ՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթի գեղարվեստական ղեկավար Նորայր Մեհրաբյանի ծննդյան 75-ամյակին: